Foto

Այս պահին «Հայրենիք» կուսակցությունը 2026 թ-ի ընտրություններին առանձին մասնակցելու որոշում ունի. Արթուր Վանեցյան

Այս պահին «Հայրենիք» կուսակցությունն ունի որոշում 2026 թ-ի ընտրություններին մասնակցելու առանձին։ Այս մասին 168.am-ին տված հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ 

«Այս պահին հստակ կարող եմ ասել, որ «Հայրենիք» կուսակցությունն ունի որոշում 2026 թվականի ընտրություններին մասնակցելու առանձին, որպես կուսակցություն։ 2026 թվականի ընտրությունների նախաշեմին կհայտարարենք  մեր դիրքորոշման մասին, ունենք բավարար ռեսուրս առանձին մասնակցելու համար»,- ասել է նա։

Խոսելով Արցախի հարցի մասին, Վանեցյանն ընդգծեց, որ Արցախի հարցը փակված է միայն Նիկոլ Փաշինյանի գլխում, իսկ աշխարհում որևէ մեկի համար փակված չէ, նույնիսկ՝ Ալիևի համար․ «Մենք դեմ ենք պատերազմին, բայց կան միջազգային մեխանիզմներ, որով ճիշտ աշխատելու դեպքում հնարավոր է հասնել հարցի լուծմանը»։