Ռուսաստանը Եվրոպայի և աշխարհի անբաժանելի մասն է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ՌԴ-ն հանդիսանում է աշխարհի մի մասը, որը հիմնված է իրավունքի, փոխադարձ հարգանքի, պետություններից յուրաքանչյուրի մտահոգությունները հաշվի առնելու պատրաստակամության և փոխշահավետ համագործակցության վրա», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Այսպես է Պեսկովը պատասխանել այն հարցին, թե 10 տարի անց ինչպիսին է տեսնում Ռուսաստանի դերը համաշխարհային աշխարհաքաղաքական ասպարեզում: