Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyаn.com-ը, ժամը 10:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչության խաչմերուկում բախվել են «Կամազ», «Mercedes», «Ford Transit», «Opel» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «Կամազ»-ը, որը հաշվառված է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատի հաշվեկշռում, կողաշրջվել է, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: