Foto

Սամբոյի ԵԱ․ Հայաստանի ներկայացուցիչներն այսօր 5 մեդալ են նվաճել

Հայ սամբիստները հերթական մեդալներն են նվաճել Կիպրոսում ընթացող Եվրոպայի առաջնությունում։

Այսօր մեր մարզիկները նվաճել են 5 մեդալ, հայտնում է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Այսօր պատվո հարթակները զբաղեցրել են պատանիների հավաքականի մարզիկները՝

Տղաներ

Շատվերյան Գոռ - 71կգ - ոսկի
Օզմանյան Ջոնիկ - 64կգ - արծաթ
Աղասարյան Գոռ - 79կգ - բրոնզ

Աղջիկներ

Առաքելյան Միլենա - 50կգ - արծաթե մեդալ
Խաչատրյան Մանուշակ - 54կգ - բրոնզե մեդալ