Փարիզում եւ Ֆրանսիայի այլ քաղաքներում Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի առիթով մի շարք միջոցառումներ են նախատեսված: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանը: «Ապրիլի 24-ի առավոտյան կլինենք Փարիզի քաղաքապետարանում: Ամեն տարի Փարիզի քաղաքապետը մեզ ընդունում է, լինում են ելույթներ Փարիզի քաղաքապետարանի եւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) կողմից: Կեսօրից հետո Կոմիտասի արձանի մոտ հավաքվելու ենք, որպեսզի այդտեղից սկսվի պաշտոնական միջոցառումը: Ի թիվս այլոց, ներկա է լինելու նաեւ Ֆրանսիայի վարչապետը, որը նույնպես խոսք է ասելու, ինչպես նաեւ Փարիզի քաղաքապետը»,-ասաց Անահիտ Հակոբյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքոմ









