Foto

«100 ջահելի ենք թաղել, իսկ դպրոցներում չեն բացատրել, որ կարելի է չտրվել «կենդանական» կռինչներ արձակելու գայթակղությանը»...

Երեկ կեսգիշերին հզո՜ր դեցիբելներով վայրի ճիչ-աղաղակը խլացրեց մեր շրջակայքը: Նոր հայտնաբերված ցեղախմբերին բնորոշ ուժգին գոռգոռոցներն ու ազդանշանային չդադարող լաչառությունը շարունակվեց մինչև առավոտ... Տա՛-սի՛ ա՛, տա՛-սի՛ բը՛... Ողջ գիշեր մենք էլ, եթե մի պահ աչքներս կպցնում էինք, քնի մեջ զառանցում էինք՝ տա՛-սի՛ ա՛...տա՛-սի՛ բը՛...

Չեմ տեսել, չգիտեմ, էլ որտե՞ղ է նման, թոկից փախածների «ծիսակարգ» իրականացվում:

Մոտ երկու ամիս առաջ ենք 100 ջահելի թաղել, և, փաստորեն, դպրոցներում չեն բացատրել, որ կարելի է մի քիչ զսպվածություն դրսեւորել, չտրվել «կենդանական» կռինչներ արձակելու «ազիզ օրվա» համար նախատեսված շըրխկոցով քեֆերի գայթակղությանը...

Հանրակրթություն ասվածը արժեհամակարգ է, որը, պարզվում է, չկա՛, գոյություն չունի...

Կիմա Եղիազարյանի ՖԲ էջից