Ճեղք կա ժողովրդի և Հայաստանում հաստատված իրավակարգի միջև: Այս
մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, Երևանում ընթացող «Արդարադատությունը որպես
արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ
Փաշինյանը:
«Ըստ էության, բոլոր սահմանադրական հանրաքվեներում եղել է որոշակի
հանրային ընկալում և համոզմունք, որ այնուամենայնիվ պաշտոնապես արձանագրված
արդյունքները՝ սահմանադրական հանրաքվեների, չեն արտահայտում ժողովրդի
կամքը կամ ճշգրիտ չեն արտահայտում այդ կամքը։ ․․․ Ես
դրա մասին շատ խոսում եմ հիմա տարբեր տեղերում՝ իրական Հայաստանի
գաղափարախոսությունը ներկայացնելիս»,- ասել է վարչապետը:
Իրական Հայաստանի մասին
խոսույթում տեղ գտած Փաշինյանի պատկերացրած Սհամանդրությունը թերևս ամենաբացառիկն
է։ Դա միակ Սահմանադրությունն է, որը թույլ է տալիս պետության տարածքային
ամբողջականության խախտում, այն քննարկվում է այլ պետությունների հետ, պատրաստ է
թշնամիների ասածների փարատման համար անցնել փորձաքննություն և այլն։
Իրական Հայաստանում
ձևավորված կոնցեպտում ՀՀ վարչապետը նախ առանց հանրաքվե փոփոխություններ կատարեց Սահմանադրությունում
2020 թվականին և կառավարության որոշմամբ ու ԱԺ հաստատամամբ դադարեցրեց ՍԴ մի քանի
դատավորի լիազորություն, ինչպես նաև ՍԴ նախագահի պաշտոնից հեռացվեց Հրայր
Թովմասյանը։ Իհարկե, սա Սահմանադրական
կարգին առաջին և վերջին տապալումը չէր, բայց ամենաակնառուներից էր։ Առաջին անգամ
ՍԴ կարգի տապալումը եղավ 2019թ-ին, երբ Նիլկոլ Փաշինյանի կոչով արգելափակվեցին
դատարանների մուտքերը և ելքերը, որպեսզի Սահմամադրական անկախություն ունեցող
դատավորները չկարողանանան մուտք գործել աշխատավայր և իրականցնել իրենց
մասնագիտական պարտականությունները։
2023թ-ին ՀՀ
Սահմադրությամբ ամրագրված Արցախի անվտանգության երաշխավորը լինելն անտեսվեց և
փաստացի մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի, որշմամբ հայտարարվեց, որ Արցախը ճանաչում է
Ադրբեջանի մաս, ինչից հետո էլ տեղի ունեցավ նախ Արցախի տոտալ շրջափակում, ապա
հայաթափում, էթնիկ զտում։
Սահմամադրության խախտմամբ
ՀՀ տարածքից զորքը ետ քաշելու հրաման տալու խոստովանություն արեց Նիկոլ Փաշինյանն
ԱԺ-ում՝ հայտարարելով, որ ինքն է հրաման տվել, որ Կովսականից զորքը ետ քաշեն։ Նմանատիպ
որոշումներով թշնամուն զիջվել է նաև ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածից մոտ 300
քառ․ կմ, ինչը հնարավոր պետք է լիներ միայն հանրաքվեի միջոցով։
Արդեն տևական ժամանակ է
ինչ Ալիևն ու Փաշինյանը խոսում են ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու մասին՝
մասնավորապես առաջարկում են հանել նախաբանը՝ որով հղում է արվում անկախության
հռչակագրին, որով էլ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է։ Կարևոր պայման է նաև
Ցեղասպանության հարցը Սահմանադրությունից դուրս թողնելը։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն
Սիմոնյանն էլ օրերս առջարկում էր փորձաքննության ենթարկել ՀՀ Սահմանդրությունը՝
տեսնել ինչ կետեր կան, որոնք անհանգստացնոմ են Ադրբեջանին և այլն։
ՀՀ Սահմանդրությունը՝ մայր
օրենքը, անվիճելի, անքննարկելի է։ Սակայն իրական Հայաստան կոչված կոնցեպտում դրա
առանձի դրույթներ կարող են փոփոխվել՝ առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու։ Իրական
Հայաստանում Սահմադրությունը՝ տարածքներ զիջելու, սեփական քաղաքացիներին
ուրանալու, երկիրը չպաշտպանելու, օրենքը չհարգելու, իշխանության կառավարման ձևերն
անտեսելու և թշնամու պահանջները բավարարելու մասին է։ Արդյո՞ք այս
Սահմանադրությունն է ցանկանում ունենալ ՀՀ
քաղաքացին։