Foto

Թաիլանդում ավտոբուսի վթարի հետևանքով՝ յոթ մարդ է զոհվել

Թաիլանդում ավտոբուսի վթարի հետևանքով՝ առնվազն 7 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Naewna-ն։

Հրատարակության տվյալներով՝ ավտոբուսը Թաիլանդի ծոցի արևելյան ափին գտնվող Ռայոնգ քաղաքից ուղևորվում էր թագավորության հյուսիս-արեւելքում գտնվող Նոնգ Խայ քաղաք։ Վարելու ընթացքում՝ ավտոմեքենան բախվել է բեռնատարին, ինչից հետո ավտոբուսի ներսում հրդեհ է բռնկվել։

Տուժածների թիվը հասել է 53-ի։ Իրավապահ մարմինների աշխատակիցները միջադեպի հետաքննություն են սկսել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ խափանվել են ավտոբուսի արգելակները։

lurer.com