Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը` ապրիլի 21-ին, Հայաստանն ունի երեք մասնակից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի ժամանակով 14:00-ին պայքարի մեջ կմտնեն +87կգ քաշային կանայք, որտեղ կմրցեն Հայաստանի ընտրանու ներկայացուցիչներ Մերի Թումասյանն ու Ջուլիետա Ավանեսյանը:
Գերծանր քաշային ծանրորդների պայքարով էլ կավարտվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այստեղ երկրորդ չեմպիոնության համար կպայքարի ԵԱ-ի գործող ոսկե մեդալակիր Վարազդատ Լալայանը:
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամներ Ալեքսանդրա Գրիգորյանը, Աննա Ամրոյանը ու Լիանա Գյուրջյանը դարձել են Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ: Տղամարդկանց պայքարում Գարիկ Կարապետյանը դարձել է ԵԱ-ի չեմպիոն, արծաթե մեդալ են նվաճել Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, իսկ Գառնիկ Չոլակյանն ու Դավիթ Հովհաննիսյանը բրոնզե մեդալակիրներ են: