Foto

Վերջապես քաղաքական պայքարը չի սահմանափակվի ընտրություններից մեկ ամիս առաջ ընկած ժամանակահատվածով

Ինչպես գիտեք, Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ ստեղծված «Ազգային միասնություն» շարժման համակարգող խմբի հերթական նիստերից մեկում որոշում է կայացվել Հայաստանի մարզերում մարզային գրասենյակներ հիմնել ՝ քաղաքական գործընթացի ժամանակ ժողովրդի հետ կապն ընդլայնելու նպատակով: Ընդ որում նշվում է, որ գրասենյակները գործելու են մշտական հիմքի վրա, ոչ թե, ինչպես սովորաբար դա լինում է՝ «տոնից տոն»:

Պետք է արձանագրել, որ քաղաքական մշակույթի զարգացման առումով սա մեծ քայլ է դեպի առաջ. վերջապես քաղաքական պայքարը չի սահմանափակվի ընտրություններից մեկ ամիս առաջ ընկած ժամանակահատվածում ցուցադրական քայլերով ու հայտարարություններով: Ըստ էության, գրասենյակների ստեղծումով սկսվում է քաղաքական մի գործընթաց, որն հնարավոր է ուղղված է արդեն 2017-ի ընտրություններին պատրաստվելուն:

Կարապետ Գրիգորյանի ՖԲ էջից