ՌԴ-ն պատրաստ է միջնորդ լինել Իրանի և ԱՄՆ-ի միջև. այս մասին Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչիի հետ մոսկովյան բանակցություններից հետո ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ռուսաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ օբյեկտիվ համաձայնությունների հասնելու ձգտումը։ Մոսկվան պատրաստ է նպաստել Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացին»,- ասել է նա:
Ըստ Լավրովի՝ Ռուսաստանը ռիսկային է համարում ԱՄՆ-Իրան բանակցությունները միջուկային ծրագրին չառնչվող հարցերով «ծանրաբեռնելու» փորձերը։
Մինչդեռ Արաղչին հավելել է, որ Իրանը հույս ունի, որ Ռուսաստանը կմասնակցի Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ցանկացած հնարավոր համաձայնագրի:
Նրա խոսքով՝ Իրան-ՌԴ փոխգործակցության ամբողջ պատմության ընթացքում 2 երկրների հարաբերությունները երբեք այսքան բարձր մակարդակի չեն եղել։