Foto

Գազամատակարարման պլանային դադարեցում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 22-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շահումյան, Հովսեփյան, Գայի փողոցների գազասպառողների, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի, «Գոշգազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի «Ուսումնարան» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 

Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Telegram-ի ալիքին՝  https://t.me/gazpromarmenianotice։