Foto

Նոր Նորք վարչական շրջանում ծառերի սպшնդ է իրականացվել. ահազանգ

Ապրիլի 7-ին Երևանի քաղաքապետարանը հատել է Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու լանջի 100-ից ավելի ծառ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է հասարակական գործիչ Էդվարդ Հայրումյանը:

«Իսկ պատճառաբանել են դա նրանով, որ այստեղ պետք է անտառ հիմնեն։

Այո՛, այո՛, առողջ ու կանաչ 100-ից ավել ծառերը հատել են որպեսզի անտառ հիմնեն։ Սա է այսօրվա իրականությունը»,- գրել է նա: