Foto

Հայաստանի քաղաքացիները ՌԴ-ի և Բելառուսի սահմանն այսուհետ կարող են հատել նաև ավտոմոբիլային տրանսպորտով

ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների համար ռուս-բելառուսական սահմանով տեղաշարժի սահմանափակման հետ կապված խոչընդոտը վերացվել է։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ Նշվում է, որ 2025 թվականի հունվարի 11-ին ուժի մեջ է մտել Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունների միջև վիզաների փոխադարձ ճանաչման և օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց 2020 թվականի հունիսի 19-ի Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի մասնակից պետությունների տարածքներ մուտք գործելու հետ կապված այլ հարցերի վերաբերյալ համաձայնագիրը։ «Ռուսաստանի Դաշնությունը և Բելառուսի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացրել են, որ Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության քաղաքացիները ներկայում գործնական հնարավորություն ունեն Բելառուսի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն մուտք գործել և Ռուսաստանի Դաշնությունից Բելառուսի Հանրապետություն դուրս գալու համար օգտագործվող միջազգային երկաթուղային և օդային երթուղիներով, ինչպես նաև Համաձայնագրի հավելվածում թվարկված ավտոմոբիլային երթուղիներով»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ նախկինում վերոնշյալ երկրների քաղաքացիները կարող էին մուտք գործել Ռուսաստան Բելառուսի Հանրապետությունից և մեկնել Ռուսաստանի Դաշնությունից Բելառուսի Հանրապետություն միայն օդային ճանապարհով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ  factor.am-ում