Արցախցիների նկատմամբ ատելության կոչեր տարածելու կապակցությամբ պաշտոնապես դիմել եմ Գլխավոր դատախազին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Արցախցիների նկատմամբ ատելության և բռնության կոչեր տարածելու կապակցությամբ պաշտոնապես դիմել եմ Գլխավոր դատախազին՝ քաղաքացու, լրագրողի և իշխանական լրատվամիջոցի ղեկավարության նկատմամբ քրեական գործ հարուցելու մասով։
Նման վարքագիծը ստորություն է, որի հանդեպ պետք է ցուցաբերել բացառիկ անհանդուրժողականություն»,-գրել է նա: