Foto

Ինչու Նարեկ Նալբանդյանը չի վճարում «Օազիս» սուպերմարկետների ցանցի 60 մլն դրամ պարտքը. Hetq.am

2024 թվականի սկզբին հայտնի դարձավ, որ գործարար Նարեկ Նալբանդյանը գնել է «Օազիս» սուպերմարկետների ցանցը։ Գործարքի գինը 300 մլն դրամ էր։ Այս մասին գրում է Հետքը:

«Օազիս մարկետ» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրի համաձայն` Նալբանդյանի ղեկավարած «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին էր փոխանցվում 4 սուպերմարկետի ողջ շարժական գույքը (դարակաշարեր, սառնարաններ և այլն)։

Նալբանդյանը վճարել է գումարի մեծ մասը՝ 240 մլն դրամը և հրաժարվել է վճարել մնացած 60 մլն-ը։ Գումարի վճարման պահանջով «Օազիս մարկետը» դիմել է դատարան։

Դատարանը գործը քննել է արագացված կարգով։ «Օազիս մարկետ» ՍՊԸ-ի փաստաբան Արթուր Մարգարյանի խոսքով` «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները դատական նիստերի ժամանակ առարկություն չեն ներկայացրել։

Դատարանը որոշել է բավարարել «Օազիս մարկետ» ՍՊԸ-ի պահանջը։ Որոշումը դեռ ուժի մեջ չի մտել։

«Օազիս մարկետի» ներկայացուցիչները պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը, քանի որ, նրանց խոսքով, դատարանը վրիպակ է թույլ տվել` չհաշվելով գումարի ուշացման համար նախատեսված տույժերը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: