Foto

Տարաձայնություններ են ծագել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) կարգավիճակի շուրջ

Թյուրքական պետությունների կազմակերպությունում տարաձայնություններ են ծագել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) կարգավիճակի շուրջ: ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովի ընդունված հռչակագիրը, որում հիշատակվում էր «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» ճանաչելու դեմ ՄԱԿ-ի բանաձևերը՝ հակասություններ է առաջ բերել:
Թյուքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամներ Ղազախստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանն անտեսեցին Թուրքիայի դիրքորոշումը: ՔՊԿ-ում դիտորդ Թուրքմենստանը նույնպես չի ճանաչում այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ):
Այս ֆոնին աչքի է ընկնում Ադրբեջանի դիրքորոշումը. Ապրիլի 9-ին նախագահ Իլհամ Ալիևը բացահայտորեն աջակցություն հայտնեց Հյուսիսային Կիպրոսի անկախությանը` ընդգծելով սերտ կապերը և հայտարարելով «ՀԿԹՀ»-ին աջակցելու իր պատրաստակամության մասին՝ մինչև նրա միջազգային ճանաչումը:
Նիկոլն Ադրբեջանի թթվածինն է նաև այս հարցում: Նիկոլի շնորհիվ և աջակցությամբ Արցախն օկուպացնելուց հետո, Ալիևն ազատորեն անցել է Հյուսիսայի Կիպրոսի օկուպացիան պաշտպանելու գործընթացին: Եվ զավեշտն այն է, որ ԵԱՀԿ ՄԽ-ով նախատեսված Արցախի ինքնորոշման միջազգային իրավունքը Նիկոլի աջակցությամբ խեղդելուց հետո, Ալիևն այժմ անկաշկանդ լծվել է «ՀԿՔՊ» անկախության միջազգային ճանաչմանը:
Ադրբեջանի և ԹՊԿ անդամ Կենտրոնական Ասիայի երկրների դիրքորոշման այս հակադրությունը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ թուրքերի հետագա ինտեգրման համար և խաթարել թյուրքական աշխարհն իր ազդեցության տակ համախմբելու Թուրքիայի հավակնությունները:
Հյուսիսային Կիպրոսի կարգավիճակի հարցը դառնում է լակմուսի թուղթ, որը ցույց է տալիս ԹՊԿ ներսում արտաքին քաղաքականության տարաձայնությունները։
Հ.Գ. 1 թյուրքախոս երկրներն անգամ, յուրաքանչյուրն իր շահն է առաջ տանում և սա շատ բնական երևույթ է: Իսկ թուրքերի ոտքերը համբուրող, Արցախն ու Հայոց Ցեղասպանությունն ուրացող Նիկոլը՝ ոչ մի կերպ չի ցանկանում պաշտպանել հայկական շահերը:
Հ.Գ. 2 ադրբեջանական նավթին ու գազին ստրուկ դարձած եվորպացիները ևս պետք է հասկանան, որ Բաքվի բռնապետական ռեժիմին և նրա նիկոլանման դրսևորումներին չի կարելի վստահել: