Foto

Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները

Ապրիլի 13-14-ը Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական ու Հյուսիսային Ամերիկայի երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողով:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների շուրջ: 

Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները:

Քննարկվել են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ԱՄՆ և ԵՄ հետ գործընկերությունների խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: