Foto

Ռուսաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ա. Ռուդենկո

Ռուսաստանը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև ոչ ուղիղ բանակցությունների փաստը և ապագայում էլ ակնկալում է կոնկրետ արդյունքներ, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:
Մենք ցանկացած բանակցություն միշտ գնահատում ենք իրենց արդյունքներով: Որքան հասկանում եմ՝ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ: Հույս ունենանք, որ կլինեն կոնկրետ և շոշափելի արդյունքներ: Մենք ողջունում ենք նույնիսկ բանակցությունների փաստը: Եթե դրանց արդյունքում ձեռք կբերվեն դրական արդյունքներ, մենք միայն ուրախ կլինենք, ասել է ռուս դիվանագետը:

Vesti.am