Foto

Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանի հրթիռային հարվածը Սումիին

Ինձ ասացին, որ դա սխալմունք է, բայց ես կարծում եմ, որ դա սարսափելի բան է, կարծում եմ, որ այս ամբողջ պատերազմը սարսափելի բան է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով Սումիի վրա ռուսական հարձակումը։

Ավելի վաղ Սումիի վրա հրթիռային հարձակումը, որը խլել է առնվազն 34 մարդու կյանք, դատապարտել էր ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Բրայան Հյուզը, գրում է DW-ն։

Նա դա անվանել է «ուժեղ հիշեցում» Ուկրաինայի պատերազմում խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին։   Ուկրաինայում Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը նշել է, որ «Ծաղկազարդի օրը ռուսական զորքերի հարձակումը Սումիում քաղաքացիական օբյեկտների վրա հատում է պարկեշտության բոլոր սահմանները»։