Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ` ի թիվս այլնի քննարկելով իրավիճակը Հարավային Կովկասում:
Կողմերն ընդգծել են խաղաղության և կայունության առանձնակի կարևորությունը, հայտնում է 1tv.ge-ն։
Կոբախիձեն հաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանը (Հայաստանի և Ադրբեջանի միջև-Խմբ.), որը կապահովի վստահության վերականգնումը և կայուն խաղաղությունը տարածաշրջանում։
Հանդիպմանը քննարկվել է նաև Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ձևաչափի կարևորությունը։ծ