Amazon.com-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի սիրավեպը նախկին հեռուստահաղորդավար Լորեն Սանչեսի հետ 2019 թվականին հանգեցրեց համաշխարհային պատմության ամենաթանկ ամուսնալուծությանը։ Վեց տարի անց՝ 2025 թվականի ամռանը, նախատեսվում է Բեզոս-Սանչես հարսանիքը։ Որպես նախահարսանեկան նվեր՝ փեսացուն որոշել է սիրելիին ու նրա ընկերներին տիեզերք ուղարկել։
2025 թվականի փետրվարի 27-ին Ջեֆ Բեզոսի «Blue Origin» մասնավոր օդատիեզերական ընկերությունը հայտարարեց, որ ապրիլի 14-ին ամբողջությամբ կանանցից բաղկացած անձնակազմը կմեկնի տիեզերք՝ բազմակի օգտագործման վեց տեղանոց «Նյու Շեպարդ» տիեզերանավով: