Foto

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային իրավիճակը արագ տեմպերով զարգանում է․ Պեսկով

«Իրավիճակը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային ուղու վրա զարգանում է արագ տեմպերով։ Կարևոր է վերահսկել այն ամենը, ինչ վերաբերում է Ռուսաստանին»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։

«Այժմ մեկ օրվա ընթացքում շատ զարգացումներ կան: Իրավիճակը զարգանում է արագ տեմպերով, ուստի հիմա, իհարկե, կարևոր է վերահսկել բոլոր նորությունները, վերլուծել տեղեկատվությունը, փորձել հասկանալ որոշակի իրադարձությունների հետևանքները, որոնք ուղղակիորեն վերաբերում են մեզ», - ասել է Պեսկովը:

աղբյուրը՝ Lurer.com