Foto

Խոշոր ավտովթար Տիգրանաշենի ոլորաններում. բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը

Մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում` Տիգրանաշենի ոլորաններում, բախվել են 36-ամյա Արեն Եսայանի վարած Mercedes մակնիշի 96 ZQ 900 համարանիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 32-ամյա Մոգադդասի Մագիդ Յուսուֆի վարած Իվեկո մակնիշի 95 B31510 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 2 վարորդներն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։