Foto

Փաշինյանը կմասնակցի՞ Մինսկում հայկական եկեղեցու բացմանը. ԱԳՆ–ի պատասխանը հրավերի մասին

Հայկական կողմը Մինսկում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու հրավեր դեռ չի ստացել։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Ավելի վաղ գրել էինք, որ Մինսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին կօծվի 2025 թվականի մայիսին։ Բացման օրը կճշտվի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հետ, ով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ներկա կգտնվի եկեղեցու բացմանը:

Մենք նաև հարցում ենք ուղարկել ՀՀ վարչապետի գրասենյակ՝ տեղեկանալու` արդյոք եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու հրավեր ստացել են Նիկոլ Փաշինյանը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Եթե այո, ապա Հայաստանից ովքեր կմեկնեն Մինսկ:

ՀՀ վարչապետի գրասենյակի փոխարեն պատասխանը ստացել ենք ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Ի պատասխան Ձեր հարցմանը տեղեկացնում ենք, որ այդ հարցով որևէ հրավեր չի ստացվել»,– նշել են ԱԳՆ–ից: