2025-ի հունվար-մարտի համար վարչական շրջանների և քաղաքապետարանի համապատասխան վարչությունների պլանավորված 17 միլիարդ 24 միլիոն 163 հազար 900 դրամ սեփական եկամուտներից, փաստացի հավաքագրվել է 16 միլիարդ 58 միլիոն 317 800 դրամ, կատարողականը՝ 94.3%, թերակատարումը՝ 965 միլիոն դրամ: Այս մասին զեկուցվեց այսօր՝ ապրիլի 7-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Որպես հիմնական պատճառ, Երևանի քաղաքապետարանը նշում է այն տրանսպորտայինարտոնությունները, որ տրվել են քաղաքացիներին։
Vesti.am-ը թեմայի շուրջ հարցեր է ուղղել Երևանի ավագանու «Մայր Հայաստան»
խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին։
-
Տիկի՛ն Աղեկյան,
թերակատարումները բոյկոտի արդյո՞ւնք են, թե՞ քաղաքային իշխանությունը չի կարողացել
այնպիսի հաշվարկներ անել, որ թերակատարումներից խուսափի։
-
Քաղաքային իշխանությունը ցանկացած որոշում իրականացնում է ոչ թե որպես բարեփոխում, այլ՝ ամեն ինչ անում է
քաղաքացիների կյանքը բարդացնելու, դժվարացնելու համար։ Քիչ առաջ ահազանգ ստացանք, որ
կանգառներին կից Telcell տերմինալները չեն աշխատում։ Այսինքն՝ եթե քաղաքացին պետք է
շտապ օգտվի տրանսպորտից՝ չի կարողանա։ Ընդհանուր առմամբ նշեմ, որ բոյկոտը ստացված է
և այն շարունակվում է։ Ինքս օգտվում եմ տրանսպորտից, տեսնում եմ այդ բոյկոտի արդյունքը,
որի մասին նաև վկայում են իրենց հրապարակած այս թվերը։ Ուղևորափոխադրումների թվերը
ևս նվազել են և սա խոսում է, այն մասին, որ մարդիկ հնարավորիս աշխատում են չգտվել տրանսպորտից
կամ օգտվում են և, իրենց սահմանադրական իրավունքից ելնելով, չեն վճարում։
-
Քաղաքապետարանը,
որպես հիմնական պատճառ, նշում է, որ քաղաքացիները չարաշահում են արտոնությունները, որոնք
սահմանված են հատուկ խմբերի համար։ Ստացվում
է, որ կրկին քաղաքացինե՞րն են մեղավոր։
- Սա նույն իրավիճակն է, երբ ամեն ինչում էլի մեղավոր են մարդիկ, որ չեն կարողանում «աղքատությունն իրենց ուղեղներում հաղթահարեն» և այլն։ Մարդիկ պարզապես օգտվում են իրենց հասանելիք արտոնություններից։ Օդում կախված լուրերի համաձայն՝ իրենք իրենց մերձավորներինմի քանի հարյուր հազար ուղետոմս են բաժանել, որոնց հրահանգվել է նստել և վճարել։ Դրանով պետք է ամոթի ֆոն ստեղծեն, որ մյուսները վճարեն։ Մի մասն էլ, իրապես ստիպված, վճարում է՝ հենց այդ ամոթին կուլ գնալով։ Քաղաքացին մեղավոր է այնքանով, որ մինչ այսօր այս քաղաքային իշխանությունները հնարավորություն ունեն մեր երկրում որոշումներ կայացնելու։ Իրենք ամեն ինչ անում են, որ մարդիկ հիասթափվեն և գնան մեր երկրից՝ դատարկեն Հայաստանը, որպեսզի իրականություն դարձնեն ասպես կոչված Արևմտյան Ադրբեջանը։ Սա է խնդիրը՝ մեղադրում են քաղաքացիներին այն դեպքում, երբ իրենք կառավարիչներ չեն և կառավարելու հմտություններ չունեն։
-
Նախագիծ է շրջանառվում,
որ չվճարելու կամ արտոնություն ունեցող անձի քարտով վճարելու համար տուգանվեն 15000
դրամ։ Սա հավաքագրումների խնդիրը կլուծի՞։
-
Մարդիկ ավելի են բարկանալու և ընդհանրապես չեն վճարելու։ Այս
տուգանքն անտրաբանական է։ Եթե վարորդը ղեկին հեռախոսով խոսելու կամ առանց ամրագորտի
երթևեկելու համար վճարում է 5000 դրամ կամ 10 000 դրամ տուգանք, որի արարքն ավելի
վտանգավոր է, քաղաքացին 150 դրամ չվճարելու համար վճարի 15 000 դրամ՝ աբսուրդ
է այնպես, ինչպես կարմիր գծերի 13,3 անգամ թանկացումը։ Իսկ այս օրինագիծը ևս մեկ անգամ
ապացուցում է, որ բոյկոտը ստացված է։ Իրենք տեսնում են, որ քաղաքացին բողոքում է և
փորձում են վախի ֆոնի վրա ստիպել և պարտադրել, որ վճարեն։
Վստահեցնում եմ, որ քաղաքացիների
շրջանում, երբ զրուցում ենք այս թեմաներով, նշում են, որ տուգանքի մասին այս որոշման
ընդունումից հետո ընդհանրապես չեն վճարելու։ Քաղաքացիներն ասում են՝ հերիք է մեզ տուգանեն,
թալանեն և մեր դառը քրտինքի հաշվին իրենց համար արտասահմաններում դղյակներ կառուցեն
կամ մեզ ծաղրեն, թե «կրթվելը նորաձև է» կամ էլ հայտարերն, որ առանց կառավարչական հմտությունների
կարելի է կառավարել և այլն։