Foto

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Հայաստանին՝ ականի միջադեպի կապակցությամբ

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Հայաստանին՝ ականի միջադեպի կապակցությամբ։ ԱԳՆ-ն հայտարարության մեջ հայտնում է, որ այսօր ականի հերթական պայթյունի հետեւանքով ծանր վիրավորվել են Ադրբեջանի չորս քաղաքացիներ, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Արցախն օկուպացնելուց հետո՝ 2020 թվականի պատերազմից ի վեր Արցախի և հարակից շրջանների տարածքները ականապատված լինելու հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 392 մարդ։

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել ականազերծման գործողությունների հրատապությունը, աջակցել Ադրբեջանին ականազերծման իր շարունակական ջանքերում և պատասխանատվության ենթարկել Հայաստանին կանխամտածված և լայնածավալ ականների տեղադրման համար, որը շարունակում է վտանգել անմեղ մարդկանց կյանքը»,-ասցած է հայտարարության մեջ; 

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ հայտարարվել էր այն մասին, որ  Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի տեքստը պատրաստ  է ստորագրման, ըստ այդմ՝ կողմերը պայմանավորվել էին միջազգային ատյաններից հետ կանչել հայցերը։