ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրել է.
Բայց, այնուամենայնիվ խիստ անհրաժեշտ է։
Քաղաքական գործիչներից շատերը(հատկապես ՔՊ֊ական խմբակի ներկայացուցիչները) փորձում են իրենց որպես բարոյախոսներ ներկայացնել, չնայած այն հանգամանքին, որ գործում են բոլորովին հակառակ ուղղությամբ։
Երեկվանից Շիրակի մարզի հակապետական խմբակի ներկայացուցիչներն իրար հերթ չտալով սկսեցին ընդդիմությանը մեղադրել է’լ գյումրեցիներին խաբելու, է’լ քաղաքական առևտրի, է’լ ձայն գողանալու մեջ։
Երբևէ հանդիպե՞լ եք մարդկանց, ովքեր անընդհատ խոսում են բարոյականության մասին, բայց միևնույն ժամանակ անդադար խախտում են այն։