Foto

Պռոշյան և Քասախ գյուղերի բնակիչները ժամանակավորապես բացեցին ճանապարհը. նրանց հանդիպում առաջարկվեց

Պռոշյան և Քասախ գյուղերի բնակիչները բացել են Երևան-Աշտարակ ճանապարհը։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ բնակիչները այն փակել էին։ բողոքելով տրանսպորտի 25 և 59 համարների գծերի կրճատման և նոր, ավելի թանկ երթուղու դեմ։ 

Բնակիչներին առաջարկվել է հանդիպում։

«Թող չմտածեն, թե փափուկ բարձ դրեցին ու խաբեցին, եթե 25 համարի ավտոբուսը երթուղուց հանվեց, ավելի վատ տարբերակներով ենք բողոքելու, այստեղ հարյուրավոր երեխաներ Երևանի դպրոցներում սովորում են, շատերն ուսանող են, Պռոշյանից ու Քասախից բնակիչները Երևանում աշխատում են, հնարավոր չէ,որ ծնողը հարյուրավոր դրամներ ծախսի որպեսզի իր երեխան դպրոց գնա։ Պռոշյանում  արտադրական հիմնարկ չկա,  որտեղ ժողովուրդը կարող է  աշխատատեղ ունենալ, Պռոշյանի կյանքն ամբողջությամբ կախված է Երևանից», -  այս մասին լրատվամիջոցներին ասացին բողոքի ակցիայի  մասնակից բնակիչները։

Նրանք բողոքը ժամանակավոր դադարեցրեցին՝ խոստանալով շարունակել, եթե իրենց պահանաջը երկուշաբթի չբավարարվի։ 

Բնակիչներից մեկը «Փաստինֆո» -ին հայտնեց, որ ոստիկանությունից  խոստացել են 20 հոգանոց խմբի հետ հանդիպում ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարարությունում և  խոստացել, որ մինչ խնդրին լուծում տալը, թիվ 25 երթուղին կշարունակի աշխատանքը։ 

Բնակիչները  բողոքի գործողությունն այսօր դադարեցնելուց առաջ պաշտոնապես հայտարարաեցին, որ եթե իրենց պահանջը չբավարարվի վրան են տեղադրելու Երևանի Պռոշյան փողոցում։ Փաշինյանի տան մուտքի մոտ։

Ըստ  պռոշյանցու՝ բնակիչներին թիվ 25 երթուղու փոխարեն տրամադրված  տրասպորտը, նախ չի բավարարի, հետո այն  անգամ մինչև Երևանի մետրոյի որևէ կայարան չի հասցնում, ընդամենը 6 կմ տարածք տեղափոխելու համար սակագին է սահմանվել 250 դրամ։