Foto

Ադրբեջանի ԱԳՆ-ն Գերմանիայի դեսպանին խիստ բողոքի նոտա է հայտնել նախագահ Շտայնմայերի կողմից սոցցանցում Արցախի դրոշի հրապարակման առնչությամբ

Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հարլեմանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Նրան խիստ բողոքի նոտա են հայտնել Գերմանիայի նախագահի կողմից սոցցանցում Արցախի դրոշի հրապարակման առնչությամբ, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Հիշեցնենք, որ տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել Արցախի դրոշով և անդրադարձել արցախահայության թեմային։ 

Հրապարակմանը կից տեքստում նախագահը մասնավորապես նշել է, որ Լեռնային Ղարաբաղը բնակեցված էր հիմնականում հայերով։