Foto

ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու. Մարտուն Գրիգորյան

«Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հանդես  է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս. ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու դա հաստատ է»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն հրապարակել է Գյումրիի բոլոր 82 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Սարիկ Մինասյան) – 17 183,

Հայաստանի կոմունիստական կուսակցություն (Վարդան Ղուկասյան) – 9 727,

«Ապրելու երկիր» կուսակցություն – 1 694,

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք (Կարեն Սիմոնյան) – 2 902,

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն – 651,

«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 2 111,

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն – 1 406,

«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք (Մարտուն Գրիգորյան) – 7 380,

«Իմ հզոր համայնք» կուսակցություն (Ռուբեն Մխիթարյան) – 3 734,

Անվավեր քվեաթերթիկների թիվը – 624,

Անճշտությունների չափը – 945։