Հայոց Ցեղասպանությունը մոռացության տալու միտումը շատ պարզ է․ այս մասին այսօր ասաց Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը։
«Մենք ամեն տարի կլոր սեղան ենք անցկացնում, հավաքվում տարբեր ոլորտի մասնագետներով, զրուցում եւ քննարկում, թե ոնց պետք է այդ հարցը լուծվի։ Մեր իշխանությունները նպաստում են Հայոց Ցեղասպանության մոռացությանը։ ՌԴ նախագահ Պուտինն է, որ ասում է եղել է Ցեղասպանություն, իսկ մերոնց համար դա առաջնային խնդիր չէ։ Ես չեմ հասկանում ՝երկրորդական խնդիրը որն է։ Այսօր Ալիևն ասում է՝ Երեւանը մերն է, իսկ այս կողմից չեն պատասխանում։ Վարչապետը մեր երկիրն է արժեզրկում։ Թող ասի նա ինչ է արել մեր երկրի համար, մենք էլ իմանանք։ Ես մրցանակ կբաշխեմ 100 000 դոլլար, եթե իմանամ մեր ներկայիս իշխանություններն ինչ են արել երեք հարցով՝ տնտեսական, անվտանգության եւ միասնականության։ Եթե ինչ-որ բան արել են, ասեն, իմանանք։ Բայց նա հոգեբանական գենոցիդ է արել հայերի նկատմամբ ու շարունակում է։ Ես սիրում եմ իմ հայրենքիը, իսկ ինքը չի սիրում։ Նրա բոլոր ստորագրած թղթերը կործանման են տանում։ Որպեսզի այդ ամենն ուղղենք ,շատ երկար ժամանակ է հարկավոր»,– նշել է Աբրահամյանը։
Նրա խոսքով նա ոչ մի այլ երկրի ղեկավարի չի պատասխանում, ինչը անհասկանալի է։