Մյանմայում այսօր կրկին երկրաշարժ է տեղի ունեցել։ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի օջախը գտնվել է մայրաքաղաք Նեյպիդոյից 2 կիլոմետր հեռավորության վրա։
Նոր հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։
Հիշեցնենք՝ մարտի 28-ին Մյանմայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, որին հաջորդել էր 6,4 մագնիտուդով հետցնցում։ Զոհերի թիվը այս պահի դրությամբ 1000-ից ավելին է։