Foto

ՀՀ ԱԳՆ տվյալներ չունի՝ Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի մեջ կա՞ն ՀՀ քաղաքացիներ, թե՞ ոչ

ՀՀ ԱԳՆ-ն տվյալներ չունի՝ Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի մեջ կա՞ն ՀՀ քաղաքացիներ, թե՞ ոչ։

«Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան»,- ԱԳՆ-ից հայտնել են «Սպուտնիկ Արմենիա»-ին։  

Նշենք, որ Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հազարից ավելի զոհեր կան,  տուժածները մոտ 2500-ն են։  Բազմաթիվ մարդիկ անհետ կորած են համարվում։