Մոսկվայում Արցախի ներկայացուցչությունը փակելը սպասելի էր։ Այս մասին գրել է Գեւորգ Դանիելյանը.
«Առաջարկում եմ առայժմ ՀԿ կարգավիճակով հիմնադրել նոր ներկայացուցչություն, ինչը մեծ գումարների հարց չէ։ Վստահ եմ, որ մոսկվայաբնակ մեր հայրենակիցները չեն զլանա, ուղղակի տեղում համակարգող է պետք։ Թերևս, դա կարող է լինել նախկին ներկայացուցչության պատասխանատուն»։









