Foto

Այսօր «լռության օր» է. վաղը Գյումրին ու Փարաքարն ընտրելու են համայնքի ղեկավար

Գյումրիում ու Փարաքարում մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ՝ այսօր «լռության օր» է։ Մինչև մինչև մարտի 30-ը՝ տեղական ժամանակով ժամը 20.00-ը՝ ավագանու ընտրությունների քվեարկության ավարտն արգելվում է ցանկացած քարոզչություն։


Գյումրում և Փարաքարում ներկայացուցչական մարմինն ընտրվում է համամասնական ընտրակարգով, այսինքն՝ կուսակցական ցուցակներով։ Քաղաքական կուսակցությունների և դաշինքների համամասնական ցուցակները գլխավորող անձինք քաղաքապետի թեկնածուներ են։

Եթե որեւէ ուժ ստանա համայնքներում ներկայացուցչական մարմիններում մանդատների բացարձակ մեծամասնությունը, ապա նրա թեկնածուն օրենքի ուժով կդառնա քաղաքապետ։ Հակառակ դեպքում կսկսվի կոալիցիաներ կազմելու գործընթացը։

Գյումրիում ընտրապայքարի մեջ են մտել 9 քաղաքական ուժ, իսկ Փարաքարում՝ 4։  Գյումրու 82 տեղամասերում ընտրողների թիվը 111 հազար 236 է, Փարաքարի 16 տեղամասերում ընտրական իրավունք ունի 20 հազար 967 մարդ: