«Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանին «Զվարթնոց» օդանավակայանում 5 ժամից ավելի պահելուց հետո թույլ են տվել մուտք գործել Հայաստան։ Նրան որևէ բացատրություն չեն տվել՝ ինչու էին այսքան ժամանակ խոչընդոտում մուտքը Հայաստան։
«Մարդիկ աշխատողներ էին, իրենք չէին խոչընդոտում, իրենց կար կարգադրություն, չէին թողնում: Իրենք սպասում էին, որ վերեւից ասեին՝ թույլ տան, թե թույլ չտան: Ես պատճառը գիտեմ, ձեզ կասեմ վաղը չէ, մյուս օրը, թե ինչի համար էին պահում»,-ասաց նա՞