Foto

Եթե այս ամենը համադրենք, ապա միակ եզրակացությունն այն է, որ Հայաստանի ղեկավար կոչվածն Ադրբեջանին խոստացել է նոր տարածքներ զիջել

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է․

Ինչ է նշանակում միակողմանի կերպով միջպետական պայմանագրի ստորագրումը
-----------
Մինչև այդ հարցին գալը, հասկանանք, թե ինչ է կատարվում:
- Ադրբեջանի նախագահն ասում է, որ Հայաստանի ղեկավարությանը Օ-ական վստահություն ունի, այսինքն, բոլոր խոստումները խախտում է:
- Միաժամանակ Ադրբեջանը զորաշարժեր է սկսել Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում և հայտարարում է, որ Հայաստանը կրակում է Ադրբեջանի ուղղությամբ:
- Հայաստանի այս պահի ղեկավարը մինչ այդ ասում էր, որ սահմազատման գործընթացը շարունակվելու է Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում, այսինքն Տավուշում, նաև՝ Երևան-Թբիլիսի ճանապարհի հարող հատվածում: Այսինքն Ադրբեջանին խոստացել է, նոր զիջումներ կատարել:
- Այս պահին հրապարակավ հրաման է տվել, որ հայկական բանակը որևէ դեպքում, ենթադրվում է առանց հրամանի, զենք չի կիրառի:
Եթե այս ամենը համադրենք, ապա միակ եզրակացությունն այն է, որ Հայաստանի ղեկավար կոչվածն Ադրբեջանին խոստացել է նոր տարածքներ զիջել, սակայն վախենում է նոր տարածքների զիջման վերաբերյալ ևս մեկ անգամ թուղթ ստորագրել, բայց, չի դիմադրի, եթե Ադրբեջանը զորք մտցնի հիշյալ տարածքներում և որպես փաստ դրանք իր տարածքըհայտարարի, ինչպես մինչ այդ պայմանավորված կերպով նման կերպ վարվել ենք:
Հիմա գանք միակողմանի կերպով այդ 17 կետերի ստորագրմանը: Դա ոչինչ էլ չի նշանակում, ցանկացած պայմանագրում առնվազն երկու կողմի ստորագրություն պետք է լինի, հակառակ դեպքում, դա կոչվում է դեկլարացիա:
Այսպես կոչված գործող վարչապետն, իրավիճակից դուրս գալու համար, իրեն, ինչպես հայտնի ձայնագրության մեջ, գժի տեղ է դնում, իսկ իրականում՝ մեզ:
Սա է ՛Իրական Հայաստանի՛ իրական պատկերը: