Foto

Արդեն ադեկվատության սահմաններն են հատվում

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Երբ Փաշինյանը հայատատարում է, որ
«Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո» նշանակում է , որ պատրաստվում է միակողմանի/մենակ «կնքել» պայմանագիրը առանց Ադրբեջանի: Շեշտում եմ՝ դնել ստորագրություն մենակով և սկսել դրա վաճառքը: Այս «թուղթն» իրեն այն աստիճանի է պետք ներքին քաղաքական գործընթացներում օգտագործելու համար, որոնք թայմինգի առումով արդեն խեղդում են իրեն, որ արդեն ադեկվատության սահմաններն են հատվում, էլ ուր մնաց դիվանագիտության կամ բանակցային դիրքավորման սահմանները: Որևէ ապացուցման բան միջազգային հանրությանը, որ Հայաստանը չէ սահմանային լարվածության հեղինակը չկա:Կա մեկ բան՝ թուղթ է պետք թուղթ:
Տենց լավ չի, միակողմանին որնա՞, ասա որ կարող ես մտքում, օդում, ջրում ցամաքում, մատդ խաչ արած էլ ստորագրես: Հետո ճղես էլի ստորագրես, ջնջես ու հետո ստորագրածիդ վրա սմայլիկ նկարես ու մի չորս տեղ ստորագրես նույն թղթի կտորի վրա: Մեկ է մենակով ես ստորագրում, դու քո հետ, ինչ ուզես կանես էդ փաստաթղթի հետ, երբ ինչ ուզես:
P.S. Գժի դպրոց, ոչ կարողանում ենք սովորել, ոչ էլ դուրս են թողում: