Foto

Թբիլիսին հստակ դիրքորոշում ունի․ Վրաստանի ԱԳ նախարար

Վրաստանը հստակ դիրքորոշում ունի՝ որտեղ էլ որ մենք հնարավորություն ունենանք, կնպաստենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խորացմանը՝ տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում ներդրում կատարելու նպատակով։ Այս մասին ասել է արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին Նյու Դելիում «Ռայզինա երկխոսություն 2025» միջազգային համաժողովի շրջանակներում տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ Վրաստանը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին և տարածաշրջանում կայուն խաղաղությանը։

«Վրաստանը վճռականորեն աջակցում է երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին և կայուն խաղաղությանը մեր տարածաշրջանում։ Վրաստանի դիրքորոշումը շատ հստակ է և բարձր. որտեղ էլ որ մեզ անհրաժեշտ լինի, որտեղ մենք կարող ենք նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը, որտեղ կարող ենք առաջարկել մեր օգնությունը, մենք այստեղ ենք՝ նպաստելու խաղաղության, համագործակցության և երկխոսության ամրապնդմանը մեր տարածաշրջանում։ Մենք հավատում ենք, որ խաղաղության և անվտանգության դեպքում կարող ենք շատ բան անել։ Մեր տարածաշրջանի ներուժը կարող է իրացվել միայն մեր միջև լավ համագործակցության դեպքում», - ասել է Բոչորիշվիլին:

աղբյուրը՝ Lurer.com