Foto

Լեհաստանի ԱԳՆ-ն հուսով է՝ խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի

Լեհաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնությունը և հուսով է, որ այն արագ կստորագրվի։ Այս մասին նշված է Լեհաստանի ԱԳՆ X-ի միկրոբլոգում։

«Հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի տարածաշրջանում համագործակցության կայունությանն ու զարգացմանը՝ օգուտ տալով երկու երկրներին»,- նշված է ԱԳՆ էջում։