Foto

«Արցախ վերադարձին այլընտրանք չկա». մտավորականները խորհրդաժողով են անում

Հայաստանի եւ Արցախի մտավորականները խորհրդաժողով են անցկացնում Արցախի հարցով։ Ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում, ինչպե՞ս կարող է մտավորականությունը համախմբել հասարակությանը. խորհրդաժողովի օրակարգում այս եւ այլ հարցեր են։ Բանախոսները չեն բացառում նաեւ Արցախ վերադարձի հնարավորությունը։ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դոցենտ, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մտավորականությունը ստեղծված իրավիճակում անտարբեր մնալու իրավունք չունի, պետք է համախմբվի ու ձայն բարձրացնի։ «Ճիշտ է, դեգրադացման պրոցեսները կան, բայց կարծում եմ՝ մեր ժողովրդի գոնե գիտակից զանգվածը սպասում է մտավորականության խոսքին ու քայլերին, որպեսզի իր համար համապատասխան հետեւություններ կատարի»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ aravot.am կայքում