Ուկրաինան դժվար թե կարողանա վերադարձնել այլ երկրներից վարձակալած Starlink ինտերնետ հասանելիության տերմինալները, որոնք մշակել Է Իլոն Մասկի SpaceX ընկերությունը: Այս մասին հայտնել է The Washington Post պարբերականը։
«Տերմինալները պաշտոնապես վարձակալությամբ են տրամադրվել Ուկրաինային, թեև քիչ հավանական է, որ դրանք վերադարձվեն», - հայտնում է պարբերականը:
«Պաշտոնական տվյալներով՝ ընդհանուր առմամբ Ուկրաինան իրեն ապահովել է 47 հազար տերմինալով հակամարտության սկզբից ի վեր», նշում է WP-ն։
Դրանցից 24,5 հազարը տրամադրել է Լեհաստանը, 10 հազարը՝ Գերմանիան, 5 հազարը տրամադրել են USAID-ն և այլ դոնորներ, այդ թվում՝ SpaceX-ը։
«Այսպիսով, Ուկրաինայում Starlink տերմինալների ճնշող մեծամասնությունը չի տրամադրվել Միացյալ Նահանգների կողմից», - նշում է թերթը: