Foto

Հայտնաբերվել է գլյուկոզայի մակարդակը արդյունավետ նվազեցնող միջոց

Չինացի հետազոտողները փորձարկել են բուսական միջոց, որը կարող է կայունացնել արյան մեջ գլյուկոզայիի մակարդակը երկրորդ տիպի շաքարախտով հիվանդների մոտ: Կլինիկական փորձարկումների ընթացքում դեղամիջոցը նյութափոխանակության ցուցանիշների զգալի բարելավում է ցույց տվել արդեն երեք ամիս անց, հաղորդում Է New Atlas-ը:

HTD1801 դեղամիջոցը ստեղծվել է բերբերինի՝ բնական ալկալոիդի հիման վրա, որն ավանդական չինական բժշկության մեջ օգտագործվում է բորբոքային հիվանդությունների և մարսողական խանգարումների համար։

Նոր ուսումնասիրության ընթացքում Պեկինի համալսարանի գիտնականները ստուգել են դրա ազդեցությունը շաքարախտով հիվանդների շրջանում: Փորձին մասնակցել է 113 կամավոր։ HTD1801-ի կանոնավոր ընդունումից 12 շաբաթ անց մասնակիցների մեծամասնությունը հասել է 6,5 տոկոսից պակաս ցուցանիշների՝ մոտենալով նորմային և նախադիաբետկային սահմանին:

Բացի շաքարի կայունացումից բարելավվել են սրտանոթային հիվանդությունների հետ կապված ցուցանիշները: Կարևոր է, որ գործընթացում մասնակիցները չեն գիրացել, ինչը տարբերակում է HTD1801-ը շաքարախտի վերահսկման որոշ այլ մեթոդներից:

Հետազոտողները նշում են, որ դեղը կարող է օգտագործվել որպես ինքնուրույն միջոց կամ թերապիայի այլ մեթոդների հետ համատեղ: