Ուզում եմ անդրադառնալ տարեկան միջին
աշխատավարձի ցուցանիշին, որը 2024-ի արդյունքներով կազմել է 287,172 դրամ, որը
2018-ի նկատմամբ ավել է 114,445 դրամով, կամ՝ 66.3 տոկոսով: Գնաճը 18 թվականի նկատմամբ
եղել է 25.3 տոկոս: Այսինքն, մեզ մոտ աշխատավարձի աճը մոտավորապես 40 տոկոսով ավելի
է, քան գնաճը, և սա էական ցուցանիշ է: Իհարկե, գնաճը տնտեսական աճի պարտադիր ուղեկիցն
է, բայց մենք 2 տարի ունեցել ենք մեր պլանավորածից ավելի գնաճ: Այս մասին երեկ կառավարության նիստում ասել է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- ասել է նա:
Իսկ այս անգամ որտե՞ղ է հասարակությանը մանիպուլացնում ՀՀ վարչապետը։ Ամենապարզ
տնտեսական կանոնն այն է, որ այս տարին համամատվում է նախորդ տարվա հետ, իսկ Փաշինյանը
2024թ-ի ցուցանիշը համեմատում է 2018թ-ի հետ և հայտարարում, որ 66 տոկոսով աշխատավարձ
է ավելացել։ Ընդ որում համեմատությունն անել է այն տրամաբանությամբ, որ աշխատավարձն
աճել է, ուրեմն գնաճը բալանսավորված է։ Սա ևս մանիպուլացիա է։ Խնդրն այն է, որ միջին
աշխատավարձը հաշվելիս վերցվում է բոլոր աշխատավարձերը և հանվում է միջին թիվ։ Այսինքն՝
գումարվում է նաև այնպիսի ոլորտների աշխատակիցների աշխատավարձ, որոնց մասին քաղաքացին
գաղափար անգամ չունի։ Օրինակ՝ հանքարդյունաբերության, IT- ի ոլորտներում աշխատավարձերը
մի քանի միլոլն դրամն անցնում են, բայց ՀՀ հասարակ քաղաքացին օրական միջունում վարձատրվում
է 5000-10 000 դրամ։ Միջին աշխատավարձն աճել է նաև ՌԴ-ից ՀՀ տեղափոխված տեխնոլագիական
ընկերությունների և նրանց աշխատավարձերի հաշվին, բարձրացել է նաև պետական ապարատի,
դատավորների, պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձերը և այլն։ Այդ միջին
աշխատավարձ կոչվածի մեջ ներառված է նաև ԱԺ պարգևավճարները և այլն։
Քիչ թե շատ իրական պատկերը հասկանալու համար անհրաժեշտ է, 2025թ-ի նվազագույն աշխատավարձը
համեմատել 2018թ-ի հետ։ 2025թ-ի նիվազագույն աշխատավարձը 75 000 դրամ է, իսկ
2018թ-ին՝ 68 000։ Այսինքն նվազագույն աշխատավարձն ավելացել է մոտ 11 տոկոսով,
իսկ վարչապետի հրապարակած տվյալների՝ 2018-2025թթ գնաճը կազմել է 25,3 տոկոս։ Ամենպարզ
հաշվարկով երևում է, որ տոկոսային հարաբերակցությամբ՝ նվազագույն աշխատավարձի համեմատությամբ՝
այն գնաճը կրկնակիից ավելի է։ Այս՝ իրական ցուցանիշը, քաղաքացիներն իրենց գրպանի վրա
զգում են։ Քաղաքացիներն հիմականում ձեռք են բերում հենց այն ապրանքները, որոնք ներառված
են նվազագույն սպառողական զամբյուղում։ Օրինակ՝ եթե շուկայում նվազում է անշարժ գույքի,
ոսկու կամ ինչ-որ բիզնես ակտիվների գներ, ապա դա հասարակ քաղաքացուն չի հետաքրքրում։
Նվազագույն կամ միջին աշխատավարձ ստացող քաղաքացուն առավել հետաքրքիր է սուպերմարկետում
վաճառվող սննդի գները, որն էականորեն աճում է գրեթե ամենօրյա ռեժիմով։









