Foto

Նախարարը մոլորեցնում է. միշտ այդ ծառայությունները եղել են անվճար. Անուշ Պողոսյան

Անահիտ Ավանեսյանը մոլորեցնում է բնակչությանը։ Այս մասին հայտնում է Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը՝ արձագանքելով ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի  հայտարարությանն առ այն, որ  այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը, ուստի որոշում են կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված «ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից:

Ա. Պողոսյանը արձանագրել է, որ նախարարը մոլորեցնում է բնակչությանը,  չի ասում, որ միշտ այդ ծառայությունները եղել են անվճար։ 

«Հարց է առաջանում, գուցե նախարարը իմացել է, որ այս ծառայությունների համար «նվիրատվություններ» են արել բնակիչները ու լռել է, սակայն առատ ձյան գալուն հետ որոշել է դադարեցնել «նվիրատվությունները»,- նշել է նա Ֆեյսբուքում։