Foto

Ինչպե՞ս հասկանալ, որ վարչապետը խաբում է հերոս հարկատուներին

Երեկ վարչապետ Փաշինյանը կրկին անդրադարձավ իրական Հայաստանի իր հայեցակարգին և նշեց, որ նոր Սահմանադրություն ընդունելու համար հանրաքվե պետք է անցկացվի, քանի որ եղած Սահմանադրությունն իր պատկերացրած իրական Հայաստանից շատ է տարբերվում։ Ի՞նչ պետք է իմանա այդ հանրաքվեին մասնակցող քաղաքացին և որտե՞ղ է սիրելի վարչապետը խաբում իրեն։ Նախ Փաշինյանն իր տերմինաբանության մեջ վաղուց հայ ազգին չի դիմում, հայ ազգ բառակապակցությունը չի օգտագործում, այլ՝ ասում է ժողովուրդ։ Բացատրական ամենպարզ բառարանում ժողովուրդ նշանակում է՝ երկու կամ ավելի անձերի խումբ։ Այսինքն՝ ցանկացած մարդկանց խումբ կարող է լինել ժողովուրդ՝ բնավ կարևոր չէ նրանց ազգային պատկանելությունը։

Մյուս հարցն այն է, որ իր մտացածին իրական Հայաստանում այլևս հայրենիք չկա, միայն պետություն և սոցիալական խնդիրներ։ Չկա պատմություն, հիշողություն, ծննդավայր, այդ ամենից մնացած հիշողություններ և այլն։ Եթե մարդուց հեռցնում ես հիշողությունը, ապա նա դադարում է բնության բարձագույն արժեքը լինել։ Վարչապետն առաջարկում է մոռանալ Անկախության հռչակագիրը, Ցեղասպանությունը, Արևմտյան Հայաստանն՝ ի դեմս Արարատի և այլն։ Արդեն փոխել է օրհներգը, հերթը զինանշանինն է և այլն։

Որպեսզի այդ հանրաքվեին մասնակցելու մտադրություն ունեցող հերոս հարկատուն հասկանա, որ վարչապետն իրենց՝ ժողովրդի, լեզվով ասած, գցում է, պետք է մի պարզ հարց տալ՝ ինչո՞ւ նոր Սահմանադրություն և ոչ թե Սահմանադրական փոփոխություններ, որը միշտ արվել է։ Փաշինյանի ներկայացրած բոլոր փոփոխությունները հնարավոր է անել, պարզապես փոփոխությամբ, և ոչ թե նորն ընդունելով, բացի մեկից՝ պրիամբուլան փոխելուց։ Ի՞նչ է դա իրենից ներկայացնում՝ փոփոխություններով հնարավոր չէ փոխել պրիամբուլան՝ այն հղում է ՀՀ անկախության հռչակագրին, որն էլ Երրորդ հանրապետության ծննդյան վկայականն է։ Այդ նույն հռչակագրով Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է։ Նոր Սահամադրությունը միայն և միայն սրա համար է պետք, իսկ Ալևի ռեժիմը հենց սա է պահանջում Նիկոլ Փաշինյանից։

Հաջորդ պահանջն անձամբ Թուրքան է առաջ քաշում՝ պահանջելով հանել այնտեղից Ցեղասպանությանը վերաբերող դրույթները, պահանջատիրությունը, անմեղ զոհերի ժառանգ լինելը։

Սրանք այն հիմական պահանջներն են, որ առաջ են քաշվում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, հենց այս պահանջներն է կատարում Նիկոլ Փաշինյանը, որի դիմաց թշնամիներից ստանալու է սեփական իշխանության վերատադրությունը 2026թ-ի ընտրություններում։ Դեռ 2021թ-ի արտահերթ ընտրությունների ժամանակ ասվում էր, որ ախորժակն ուտելիս է բացվում և սա թշնամի երկրների վերջին ցանկությունը չէ։

2021թ-ից ի վեր Հայաստանն ունի օկուպացված տարածքներ՝ պաշտոնական տվյալներով շուրջ 400 քառ․ կմ, զոհեր՝ միայն Ջերմուկում 200-ից ավելի, չի վերականգնվել նույնիսկ կորսցված զենքերի չնչին քանակը, սահմանը կահավորված չէ՝ զինվորները կացարանում ողջ-ողջ այրվում են, խոշոր Սոթքի հանքը չի գործարկվում, Արցախը հայաթափված է և նրա ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում խայտառակ դատավարության միջով է անցնում։ Արտաքին քաղաքական որևէ հենարան չկա, ոչ մի դաշնակից պետություն չունենք։ Հիմա էլ ստիպում են հրաժարվել Անկախության հռչակագրից ու Ցեղասպանությունից, հետո էլի ու էլի նոր պահանջներ են առաջ գալու՝ հաջորդը միջանցքն է, Սույնիքը, Մեղրին, Տիգրանկերտը և այսպես շարունակ՝ միչև պետականության կորուտ։ Հիմա ձեռքը սեղանին խփելու և այս գործընթացի ավարտն ազդարարելու իրական ժամանակն է և գուցե վերջին շանսը։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան