ԱՄՆ–ն հրաժարվում է «արևմտամետությունից», իսկ Նիկոլ Փաշինյանը՝ ոչ․ թուրքական վեկտոր
–––––––––––––––––––––––––––––––––
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Նիկոլ Փաշինյանը նախաձեռնում է «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի շրջանակում։ Սա ևս մեկ ապացույցն է այն բանի, որ նա գաղափարապես և ֆիզիկապես գտնվում է ոչ այնքան քաղաքական դիակներ Բայդենի, Մակրոնի, Շառլ Միշելի, որքան Էրդողանի հովանավորության տակ։
Շատ խորհրդանշական է, որ Ուկրաինայի Նիկոլը՝ Զելենսկին, Պուտին–Թրամփ երկխոսության ֆոնին հայտնվել էր Էրդողանի ոտքերի տակ։ Համանման մի հանդիպում էլ Նիկոլն էր ունեցել։ Էրդողանն, ըստ այդմ, իրենց երկրներին դավաճանած «արևմտամետ» ղեկավարների վերջին հանգրվանն է։
Սպուտնիկին տված հարցազրույցում խոսել եմ Նիկոլ Փաշինյանի թուրքական վեկտորի, նրա իշխանության ոչ լեգիտիմության և այդ իշխանության մայրամուտի մասին։