Foto

Ժողովորդը վերջապես պետք է ձեռքը սեղանին խփի ու ասի՝ բավական է․ Խաչատրյանը՝ Սահմանադրության հնարավոր փոփոխության մասին

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր Սահմադրություն ընդունելու հանրաքվե պետք է անցկացվի, թեև մինչ այդ խոսվում էր այլ ժամկետներից՝ 2027թ-ին՝ 2026թ-ի ընտրություններից հետո։ Ի՞նչն արագարցրեց իշխող ուժի որոշումը, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այն հայ ժողովրդի համար։ Այս և այլ հարցերին Vesti.am-ի հետ զրույցում պատասխանեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արթուր Խաչատրյանը։

-          Պարո՛ն Խաչատրյան, ի՞նչ իրադարձություններ շտապեցրին, որ Փաշինյանը որոշեց կատարել ադրբեջանական հերթական պահանջը՝ սահմանադրական փոփոխություն, որը ենթադրում է Անկախության հռչակագրից հրաժարում, Ցեղասպանության փաստի ուրացում և այլն։

-          Ադրբեջանից հրանագ իջավ և սկսեցին Նիկոլ Փաշինյանին շտապեցնել։ Այո՛ Փաշինյանն ասում էր, որ պետք է հանրաքվե լինի 2027թ-ին՝ ընտրություններից հետո, իր արդարդատության նախարարն էլ հետո ասաց, որ 2026թ-ին պիտի պատրաստ լինի, հիմա շտապեցնում են։ Այդ որոշումը կայացրել է ոչ թե Փաշինյանը, այլ այն կայացվել է Բաքվում։ Դեռևս նախորդ տարվա ամռանը Հաջիզադեն պահանջել էր, որ Սահմանադրության փոփոխությունը լինի հանրաքվեի միջոցով՝ այլ ոչ թե Սահմանադրական դատարանի վճռով։ Ալիևը տարվա սկզբին հոխորտաց՝ զիջումներ պահանջեց։ Օրինակ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, Փաշինյանն էլ հայտարարեց, որ իր կառավարությունը դիտարկում է այդ տարբերակը, պատրաստ է դրան։ Նույնիսկ ԱԺ-ում հռետորական հարցեր էր տալիս՝ իսկ ի՞նչ է Մինսկի խումբը։ Այդ զիջումը տեսնում ենք նաև մյուս հարցերում՝ սահմանազատում, որի գործընթացը սկսել են ամենաանպատեհ կետից։ Հետո Ալիևը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ջախջախի հայկական ֆաշիզմը կամ էլ ինքը դա կանի։ Իսկ Ալիևը դաշնակցությանը համարել է ֆաշիստական կուսակցություն և հանկարծ Ալիևի այդ հոխորտանքից հետո Փաշինյանն ասում է՝ դե Հայաստանում ընդամենը մի գաղափարախոսություն է եղել և դա Դաշնակցության գաղափարախոսությունն է, դա էլ սխալ է։ Սա է իրականությունը։

-          Բացի այն, որ Ալիևը ռևանշիստ է համարում Դաշնակցություն կուսակցությանը, նա այդպես է ընկալում նաև ՀՀ նախկին նապագահներին։ Ալիևի ճնշումների արագացմանը նպաստեց արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։

-          Չեմ բացառում։ Չեմ բացառում նաև, որ Բաքվում ընթացող դատավարություն կոչվող քաղաքկան ֆարսն է շտապեցնում Ալիևին և Փաշինյանին։ Հայտնի չէ, թե կտտանքների և հոգեմետ դեղերի ազդեցության տակ ի՞նչ ցուցմունքներ են կորզվել, կեղծվել։ Նախորդ տարի՝ մարտ ամսին, երբ հրապարակվեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի անոնսը, դրա հաջորդ օրը Շահին Մուստաֆաևը պահանջեց 4 գյուղ։ Փաինյանն էլ աճապարեց Տավուշ, հանդիպեց գյուղացիների հետ, տարածքները  հանձնվեցին և Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը եթեր չգնաց։

-          Նիկոլ Փաշինյանը երեկ կրկին շահարկեց բազմիցս օգտագործված թեզը՝ եթե չփոխենք Սահանամադրությունը՝ կլինի պատերազմ։ Նախկինում էլ ասում էր, եթե չանենք այսպես կամ այնպես, ապա այլընտրանքը պատերազմն է։ Սա որքանո՞վ է դեռ աշխատում և որքանո՞վ է իրատեսական։

-          Իսկապե՞ս։ Նախ մեղավոր էին նախկինները, հիմա մեղավոր է Սահմանադրությո՞ւնը։ Իրականում նրա համար մեղավոր են բոլորը՝ նախկինները, կորոնավիրուսը, գլաբալ տաքացումը, հայրենիքի սոցիալական ընկալումը, բոլորն՝ իրենից բացի։ Իսկ իրականում մեր դժբախտությունների պատասխանատուն և հիմնական մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն է։

-          Ե՛վ Փաշինյանի, և՛ Ալիևի համար Դաշնակցություն կուսակցությունը ռևանշիստական ուժերի շաքում է, ինչպե՞ս եք պատկերացում, ի՞նչ եք անելու, որ Սահամադրությունը չփոխվի։

-          Պետք է ամեն ինչ անել, որ այդ փոփոխությունը տեղի չունենա։ Ժողովորդը վերջապես պետք է ձեռքը սեղանին խփի ու ասի՝ բավական է։ Կոնկրետ գործողությունների մասին կուսակցությունում պետք է քննարկումներ լինեն։ Հայտարարությունը ընդամենը երեկ  երեկոյան է եղել։ Այդ փոփոխության իրականություն դառնալու դեպքում մենք պարզապես դառնալու ենք երկիր, որ կորցնում է իր ինքնուրույնությունը, ինքնիշխանությունը, դառնում ենք մի երկիր, որ կատարում է թշնամի երկրի հրամանները։ Դրանից բացի էլ ի՞նչ պիտի լինի։ Ի դեպ շատ հետաքրքիր է, Փաշինյանը երեկ իր հենասյուների շարքում խոսում էր՝ անկախության, ինքնիշխանության մասին բայց տարածքային ամբողջականության մասին չհիշատակեց։ Ավելի վատ էլ ի՞նչ կարող է լինել։

Հեղինակ: Աննա Ավետիսյան