Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հանրաքվեի մասով.
Դա լավ ծուղակ է ու ասեմ ինչով.
Ասում է, նայե՛ք ժողովուրդ
(հատուկ շարքային տգետների համար, ասեմ՝ «ժողովուրդը» սոցիալ-կենցաղային հանրույթ է, որի անդամներին ընդհանրացնում է համատեղ կենցաղվարումը, իսկ պետություն ստեղծում է ազգը, քաղաքական ժողովուրդը. կարող եք գալ դասերիս, բացատրեմ հավելյալ ժամավճարի դիմաց):
Ալիևը ասում է, Սահմանադրությունը փոփոխիր, Անկախության հռչակագրի պահը հանիր, հակառակ դեպքում կդիտարկեմ ձեր Սահմանադրությունը որպես տարածքային հավակնության հայտ Ադրբեջանի նկատմամբ, կհարձակվեմ:
Հիմա դուք որոշեք՝ դե՞մ եք Սահմանադրական փոփոխություններին, Ալիևը կհարձակվի, կո՞ղմ եք, շատ ավելի լավ, նոր Սահմանադրություն, նոր իրողություններ, նոր նիկոլ:
Ի դեպ, ես գրել էի որ ՍԴ-ում խումբ են ստեղծել առանց հանրաքվե՝ սահմանադրական փոփոխությունների մասով, սակայն հավանաբար չեն կարողացել որևէ լուծում գտնել:
Մի բան, ուղղակի նիկոլոսը հաշվի չի առել, որի մասին ես իհարկե չեմ նշի:
Մի այլ բան էլ ասեմ. տեղեկացնեմ, որ վերջին՝ 2018-ից սկսած սոց. ցանցային հարթակում ակտիվ օգտատերի մասով եղել է մոնիթորինգ, ուր բացահայտվել ու դասակարգվել է, թե ով ով է, այնպես որ, արտաքին քաղաքական կոնյուկտուրայի փոփոխման ներքո կարիք չկա հավանումներ տալ հիմիկվա ոչ իշխանամետ գրառումներին, որոնց նկատմամբ դուք նախկինում առաջնորդվում էիք «շառից-փորձանքից հեռու» սկզբունքով:
Հա, իմ հետ էլ հանկարծակի ընԳերություններ անելու վարք պետք չի ցուցաբերել:))
Ձեզ բարձր տրամադրություն: Ամեն բան կլինի, այնպես ինչպես պետք է լինի: